вторник, 11 апреля 2017 г.

Եղիշե Չարենց

Հարդագողի ճամփորդները
Կյանքին համապատասխանող բանաստեղծություն էր, դառը,թախծոտ,ներկայացնելով բանաստեղծի հոգեվիճակը ,այն ներթափանցում է ընթերցողի հոգու մեջ:Գուցե խոսքը դառը մանկության մասին էր,կամ դրա արդյունքն էր:Ես ընկալեցի բանաստեղծությունը որպես մի տխուր դրվագ ինչ-որ մեկի կյանքից, որը լցված էր անկատար երազանքներով և անավարտ ճանապարհ:
  Առավոտ 
Այս բանաստեղծության մեջ ես տեսա համառ լավատեսություն,որը այժմ հազվադեպ է հանդիպում: Կարդալով այս բանաստեղծությունը հասկանում եմ,որ ամեն մի փոքրիկ թեկուզ և վատ ինչ-որ բանի մեջ կա կրկնապատիկ դրական բան:Բանաստեղծության լավատեսությունը օգնում է պայքարել վատի դեմ:

суббота, 11 июня 2016 г.

Արցունք


Լաց
լինելու համար աչքերից արցունք պի՞տի գա, Երբ շուրթերը  ժպտում են չի կարո՞ղ աչքերից  արցունք հոսել : Սիրելու համար գեղեցկությու՞նն է պետք տեսնել, արտասովոր մաշկի գույնը, լավ հոգին , մի՞ թե չէն կարող սրտեր միացնել: Կարոտը,դա կարոտածից հեռու մնա՞լն է: Գողությունը ուրիշից  թրցրած գումարը կամ ուրիշին պատկանող իր վերձնե՞լն է, իսկ երջանկություն  գողանալը,գողություն չի՞ համարվում: Չորացնելու համար,վարդը պիտի քոքահան անե՞ս, ինչու արմատով վարդը չի՞ չորանա: Սպանելու համար պարտադիր սառը զենքե՞ր են հարկավոր , մազերը կապող միջոց,աչքերը հրացան,ժպիտը փամփուշտ չէ՞ն կարող 

լինել:

http://www.antoloji.com/aglamak-icin-gozden-yas-mi-akmali-siiri/

пятница, 10 июня 2016 г.

Սպիտակ սուտ

Բոլորն էլ ստում են անկախ տարիքից: Ես ինքս ստում եմ, բայց չեմ կարողանում երկար ժամանակ գաղտնի պահել: Ստում եմ, երբ զգում եմ բարկացած են, որպեսզի խուսափեմ խնդիրներից: Իսկ, երբ զգում եմ, որ տվյալ մարդը փոքր ինչ հանգիստ է իրեն դրսևորում, անմիջապես խոստովանում եմ իրական եղելությունը: Ստում եմ պահի ազդեցության տակ, չմտածելով, թե հետագայում ինչ հետևանքներ կունենա անգամ փոքր սուտը: Կան մարդիկ, հասկանալով իրենց սխալը ուժ են գտնում իրենց մեջ ու խոստովանում ճշմարտությունը: Կա մարդկանց այնպիսի տեսակ, ովքեր նախընտրում են քաղցր սուտը և չեն խոստովանում, որն էլ իր հերթին ավելի է դժվարեցնում ստեղծված իրավիճակը: Սակայն վաղ թե ուշ բոլորս էլ պիտի հասկանանք, որ մարդկային փոխհարաբերություններւ պետք է հիմնված լինեն անկեղծության վրա: Գոյություն ունեն ստի մի քանի տեսակներ: Առաջինը պաշտպանական սուտ՝ մենք ստում ենք սեփական անձը պաշտպանելու, ինքնահաստատվելու, գլուխ գովելու համար: Սուտը իհարկե իրավիճակը մեղմացնելու միակ ելքը չէ, բայց ինձ համար նախընտրելի է ստել սեփական անձս պաշտպանելու նպատակով, քան ինքնահաստատվելու: Երանի լիներ մի այնպիսի միջավայր, որտեղ հնարավոր չէր լինի ստել: Միայն այդ դեպքում արդարությունը կիշխեր ու կգնահատվեին մարդկային արժեքները: Ինքնապաշտպանության միջոց կդառնար ոչ թե սուտը, այլ անկեղծությունն ու ազնվությունը:

четверг, 12 ноября 2015 г.

Մենք ենք մեր սարերը

<<Մենք ենք մեր սարերը>> ֆիլմում ներկայացված է այն ժամանակների գյուղում ապրող մարդկանց մտածելակերպը: Նրանց մոտ եղել է <<մի ընտանիք>> հասկացությունը, և այդ պատճառով ուրիշի անասուն մորթելը և հատկապես միասին կեր ու խում անելը չի համարվել գողություն: Բայց դա քաղաքում ապրող մարդկանց համար գողություն է եղել և ըստ օրենքի գողություն անողը պատիժ պետք է կրի:
Ըստ ինձ ոստիկան-քննիչը պարզապես չէր ճանաչում գյուղացի տղամարդկանց, այդ իսկ պատճառով փորձում էր գտնել մեղավորին և պատժի ենթարկել ըստ օրենքի: Շատ ուրախ եմ, որ ֆիլմի վերջում քաղաքից եկած ոստիկանը հասկացավ գյուղի <<օրենք>> ասվածը և փակեց գործը առանց որևէ մեկին պատժի ենթարկելու: Նա հասկացավ, որ գյուղում չկա գողություն ասվածը, գյուղում կա ընտանիք, սեր, հարգանք, հավատարմություն, մտերմություն, ընկերություն:

пятница, 28 августа 2015 г.

Առաջադրանք.



1.Աղջիկը սիրում էր տղային։

Գիտեր, որ նա ամենահմուտ ցլամարտիկն է։

Նա բոլորից լավ էր տիրապետում մուլետին, իսկ փայլատակող սուրը կարծես նրա ճկուն ձեռքի շարունակությունը լիներ։ Սակայն չնայած նա ամենաճկունն ու արագաշարժն էր, գեղեցիկն ու անվախը, այդպես էլ հռչակավոր մատադոր չդարձավ։

Մատադոր լինելու համար նրան պակասում էր ամենագլխավորը: Նա չէր կարողանում սպանել:



2. Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,

Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,

Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

3. բակլան քաշած ցանել-իր քմահաճույքով, ցանկացած

ձևով վարվել

անարգանքի սյունին գամել-հրապարակով խայտառակել,

քննադատել

Պրոկրուստյան մահիճ-չափ, որից այն կողմ անցնել չի կարելի`

պատժվում է

քոռ աչքից արտասուք-ժլատից փող

գլուխը գետին դնել-մեռնել

4. Դարձվածքը իմացածն ավելի արտասովոր և համեմատություններով ներկայացնելու ձև է: Դարձվածքը ունի իր հատուկ ոճը, որը տեքստերը դարձնում է ավելի հագեցած:

5.

1. մետասաներորդ ժամու- ուշացած, ուշացումով

2.մեկին բագին կանգնել-մեկին պաշտամունքի առարկա դարձնել

3.մինչև բերանը լեցուն բաժակ- մեծ դառնություն, ցավ պարունակող

4.ժամուն գալինքա՞ մի գողցերեմ-ի՞նչ մեծ հանցանք եմ արել

5. Քերթի ժամից էլ ընկնել, Քարահունջի պատարագից էլ-Միանգամից երկու բանի ետևից ընկնել, ու ոչ մեկին չհասնել

6. Հայկական ժամադրություն- ուշացում, ուշանալու սովորություն

7. աղջկան բազար- տղաների և աղջիկների հանդիպման վայր

8. ժամի դուռ ընկնել- մուրացկանություն անել

9. Ժամանակի վրա խաղալ- ժամանակը դիտավորյալ ձգել

10. աչքում մազ բուսնել-տանջանքներ կրել

11.բադան կապվել-պարսպի պես շարժվել

12. Նիսյա բազար անել- դատարկ խոսակցություն տանել

13. բազար քաշել- հրապարակ հանել

14.էժան չտնտեցնել-արժանին հատուցել

15.էլեշ պելեշ- աղմուկ, ժխոր