четверг, 12 ноября 2015 г.

Մենք ենք մեր սարերը

<<Մենք ենք մեր սարերը>> ֆիլմում ներկայացված է այն ժամանակների գյուղում ապրող մարդկանց մտածելակերպը: Նրանց մոտ եղել է <<մի ընտանիք>> հասկացությունը, և այդ պատճառով ուրիշի անասուն մորթելը և հատկապես միասին կեր ու խում անելը չի համարվել գողություն: Բայց դա քաղաքում ապրող մարդկանց համար գողություն է եղել և ըստ օրենքի գողություն անողը պատիժ պետք է կրի:
Ըստ ինձ ոստիկան-քննիչը պարզապես չէր ճանաչում գյուղացի տղամարդկանց, այդ իսկ պատճառով փորձում էր գտնել մեղավորին և պատժի ենթարկել ըստ օրենքի: Շատ ուրախ եմ, որ ֆիլմի վերջում քաղաքից եկած ոստիկանը հասկացավ գյուղի <<օրենք>> ասվածը և փակեց գործը առանց որևէ մեկին պատժի ենթարկելու: Նա հասկացավ, որ գյուղում չկա գողություն ասվածը, գյուղում կա ընտանիք, սեր, հարգանք, հավատարմություն, մտերմություն, ընկերություն: