пятница, 27 марта 2015 г.

Գրական խաղ բոդլերյան մոտիվներով

- Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՝, հանելուկ- մարդ, հո՞րդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:
Մորս
- Բարեկամների՞դ:
Նրանց նույնպես
- Հայրենի՞քդ:
Այո
- Գեղեցի՞կը:
Նայած ինչի գեղեցիկը
- Ոսկի՞ն:
Նախընտրում եմ սպիտակ  Ոսկին

-Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական:
չգիտեմ:

Էկոլոգիա.նախագիծ

Ածուխ.

Ածուխը երեք հիմնական վառելիքներից ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և միևնույն ժամանակ ամենավտանգավորն է շրջակա միջավայրի համար: Ածխի այրումից մթնոլորտում առաջանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժեղացմանը, գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը: Ածխի հանումը հանքերից կատարվում է երկու եղանակով՝ բաց և ստորգետնյա: Ստորգետնյա եղանակով մարդիկ փորում են գետինը, իսկ գետնի տակ առաջանում են դատարկություններ, որը ժամանակի ընթացքում փլուզման պատճառ է դառնում: Բաց եղանակով մարդիկ ածուխ են հանում այն ժամանակ, երբ ածուխը գտնվում է շատ խորը: Այս դեպքում մարդիկ ստիպված փորում են և հանում հողի վերին շերտը: Ածխի պաշարները կբավականեցնեն մարդկությանը 400 տարի:

Նավթ.

Նավթը համարվում է ամենակարևոր վառելիքային ռեսուրս, քանի որ նավթի վերամշակումից ստանում են ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտների համար վառելանյութ: Նավթը արդյունահանում են և ծովի հատակից և երկրի կեղևում գտնվող նավթածին շերտերից: Նավթ արդյունահանելու համար մարդիկ փորում են հորատանցքեր, որպեսզի հասնեն նավթին: Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում և դրա համար անհրաժեշտ է լինում փորել մի քանի կիլոմետրանոց հորատանցքեր: Ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի վիթխարի ճնշման տակ: Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքնուրույն վեր է բարձրանում և շատրվանում: Նավթը տեղափոխվում է նավթամուղներով և նավերով: Դա վտանգավոր է, քանի որ լինում են դեպքեր, երբ նավեր են շրջվում, կամ նավթամուղն է վնասվում և օվկիանոսի ջուրը աղտոտվում է: Նավթ արտահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, իսկ ներկայիս նավթի պաշարները կբավականեցնեն 40 տարի:

վառելիք օգտագործելու դեպքում կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, մինչև 20%:

Բնական գազ.

Բնական գազը ամենամաքուր, ամենահարմար, օգտագործելու համար հարմար վառելանյութ է: Բնական գազով հարուստ է Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ և այլ երկրներ: Բնական գազը տեղափոխում են խողովակաշարով, քանի որ այլ ելք չկա, իսկ հեռվում գտնվող երկրներին անհնար է գազ մատակարարել, որովհետև այդքան մեծ հողովակաշար հազիվ թե կառուցվի: Բնական գազը շատ մեծ դեր ունի կենցաղում և արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Այն նաև օգտագործվում է մետաղամշակման ոլորտում: Բնական գազը,
որպես ավտոմեքենային վառելիք սկսել է մեծ դեր ունենալ, քանի որ այն ավելի էժան է քան բենզինը, և էկոլոգիապես մաքուր: Ապացուցված է, որ երբ մեքենաները աշխատում են գազով, ավելի քիչ է աղտոտում օդը քան բենզինը: Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք օգտագործելու դեպքում կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, մինչև 20%:

Խորխե Լուիս Բորխես

Համամիտ եմ Խորխե Լուիս Բորխեսի հետ, որ հիմա մարդիկ ապրում են չզգալով, իրոք չենք տեսնում, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Ճիշտ է  հիմա բոլորի զգացմունքները բթացել են, բոլորը նույն մարդիկ եմ դարձել, նույն խոսքերը և այլն: Եզրահանգում. մարդն իմ կարծիքով եզրահանգում է անում այն ժամանակ, երբ ինչ-որ բանի շուրջ որոշման են գալիս: Ես չգիտեմ այդ բառն ինչպես կարելի է բացատրել, քանի որ այդ բառով արդեն ամեն ինչ ասված է Չեմ կարող ասել, թե ինչ նկատի ունի հեղինակը, բայց իմ անունից կասեմ մենք ամեն ինչին մակարեսորեն ենք նայում: Մարդկանց համար մտածելն իրոք բավականին ծանր է դարձել : Մարդիկ ալարում են մտածեն, հոգնում են մտածելուց, որը տանում է վատ բաների:

Մարդը և նրա ապրելու միջավայրը

1.Ստանալով Էկոլոգիական գիտելիքները մենք կարող ենք պահպանել մեր շրջակա միջավայրը ևպայքարել բնությունը աղտոտողների դեմ: Տարիների ընթացքում տեխնոլոգիաները և գործարաններըզարգացան դրանց հետ ավելացան նաև արտադրական թափոնները, որպեսզի մարդիկ պայքարեն դրադեմ ստեղծվեց «Էկոլոգիա» գիտությունը:

2. Մարդիկ ապրում են կիսա-աղտոտված միջավայրում: Մեգապոլիսները սակավ են կանաչտարածքներից: Մի կողմից էլ՝ ավտոմեքենաների և գործարանների արտադրական ծուխը: Մարդիկազդում են բնության վրա նաև աղբ թափելով և գետերի, լճերի, օվկիանոսների, ծովերի ջրերըաղտոտելով: Կանաչ տարածքները վերացնելով և դրա տեղը՝ տներ սարքելով:
Բնական պաշարները մարդիկ օգտագործելով հագնվում են, սնվում  և առօրյա օգտագործման իրեր ենպատսրաստում: Իսկ ձեռներեցները բնության բարիքները վաճառելով հարստանում են

4.  Ապագայում մեզ սպասվում է հետևյալը՝  ավելի զարգացած, կանաչապատ, հարուստ ու մաքուրէլոլոգիա կամ թափոններով լեցուն, չորացած ու հիվանդություններով լի մոլորակ:




Մթնոլորտ

1.Մարդիկ շնչում են աղտոտված օդ:
2.Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով`բնական և մարդածին:Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները,փոշեհողմը,անտառների հրդեհը և այլ բնական երևույթներ.մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը,գյուղատնտեսությունը և տրանսպորտը:Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանսպորտին,մասնավորապես`ավտոմոբիլայինին,որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:
3.Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը,ավելանում է ածխաթթու գազի քանակը,ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը:Արտանետված գազերը քայքայում են նաև օզոնի շերտը,որը պաշտպանում է մեզ ուլտրամանուշակագույն ճառագայթներից:Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը,ծուխը,փոշին,մուրը և այլ նյոըթեր վտանգավոր են մարդկանց առողջության համար.Դրանք հիմնականում կարող են դառնալ քաղցկեղի պատճառ:

4.Մենք մթնոլորտը պահպանելու համար առաջին հերթին պետք է չաղտոտ ենք բնությունը:Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և,ամենագլխավորը`մարդու առողջության գրավականն է: