1.Մարդիկ շնչում են աղտոտված
օդ:
2.Մթնոլորտի աղտոտումը կատարվում
է երկու ճանապարհով`բնական և մարդածին:Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները,փոշեհողմը,անտառների
հրդեհը և այլ բնական երևույթներ.մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը,գյուղատնտեսությունը
և տրանսպորտը:Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանսպորտին,մասնավորապես`ավտոմոբիլայինին,որն
արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:
3.Այդ ամենի հետևանքով օդում
նվազում է թթվածնի քանակությունը,ավելանում է ածխաթթու գազի քանակը,ինչը նպաստում է
օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը:Արտանետված գազերը քայքայում են նաև օզոնի շերտը,որը
պաշտպանում է մեզ ուլտրամանուշակագույն ճառագայթներից:Մթնոլորտ արտանետվող զանազան
թունավոր գազերը,ծուխը,փոշին,մուրը և այլ նյոըթեր վտանգավոր են մարդկանց առողջության
համար.Դրանք հիմնականում կարող են դառնալ քաղցկեղի պատճառ:
4.Մենք մթնոլորտը պահպանելու
համար առաջին հերթին պետք է չաղտոտ ենք բնությունը:Մթնոլորտի անաղարտության պահպանումն
առաջին հերթին ամբողջ բնության և,ամենագլխավորը`մարդու առողջության գրավականն է:
Комментариев нет:
Отправить комментарий