пятница, 10 июня 2016 г.

Սպիտակ սուտ

Բոլորն էլ ստում են անկախ տարիքից: Ես ինքս ստում եմ, բայց չեմ կարողանում երկար ժամանակ գաղտնի պահել: Ստում եմ, երբ զգում եմ բարկացած են, որպեսզի խուսափեմ խնդիրներից: Իսկ, երբ զգում եմ, որ տվյալ մարդը փոքր ինչ հանգիստ է իրեն դրսևորում, անմիջապես խոստովանում եմ իրական եղելությունը: Ստում եմ պահի ազդեցության տակ, չմտածելով, թե հետագայում ինչ հետևանքներ կունենա անգամ փոքր սուտը: Կան մարդիկ, հասկանալով իրենց սխալը ուժ են գտնում իրենց մեջ ու խոստովանում ճշմարտությունը: Կա մարդկանց այնպիսի տեսակ, ովքեր նախընտրում են քաղցր սուտը և չեն խոստովանում, որն էլ իր հերթին ավելի է դժվարեցնում ստեղծված իրավիճակը: Սակայն վաղ թե ուշ բոլորս էլ պիտի հասկանանք, որ մարդկային փոխհարաբերություններւ պետք է հիմնված լինեն անկեղծության վրա: Գոյություն ունեն ստի մի քանի տեսակներ: Առաջինը պաշտպանական սուտ՝ մենք ստում ենք սեփական անձը պաշտպանելու, ինքնահաստատվելու, գլուխ գովելու համար: Սուտը իհարկե իրավիճակը մեղմացնելու միակ ելքը չէ, բայց ինձ համար նախընտրելի է ստել սեփական անձս պաշտպանելու նպատակով, քան ինքնահաստատվելու: Երանի լիներ մի այնպիսի միջավայր, որտեղ հնարավոր չէր լինի ստել: Միայն այդ դեպքում արդարությունը կիշխեր ու կգնահատվեին մարդկային արժեքները: Ինքնապաշտպանության միջոց կդառնար ոչ թե սուտը, այլ անկեղծությունն ու ազնվությունը:

Комментариев нет:

Отправить комментарий