суббота, 18 июля 2015 г.

Փիլիսոփայություն



Ներածություն


Ռեֆորմացիան 16-րդ դարում Եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցած կրոնական հեղափոխություն է: Այն Հռոմի կաթոլիկ եկեղեցու և հումանիստական-աշխարհիկ գաղափարախոսությունների դեմ էր ուղղված: Ժամանակի ընթացքում շարժումը մեծ ծավալ ձեռք բերեց, քանի որ այն ոչ միայն կրոնական, այլև ազգային-ազատագրական շարժում էր՝ ընդդեմ Սրբազան Հռոմեական կայսրության: Գերմանիայում շարժման սկիզբ հանդիսացավ Եկեղեցու կողմից ինդուլգենցիաների՝ մեղքերի թողության մասին վկայագրերի վաճառքը:


Ռեֆորմացիոն շարժումը Գերմանիայում


Ռեֆորմացիայի գաղափարախոսությունները մշակել են Աստվածաբաններ, կրոնական գործիչներ Մարտին Լյութերը(1483-1546թթ.) և Ժան Կալվինը(1509-1564թթ.):


Մարտին Լյութերը սովորել է Էրֆուրտի համալսարանում, այնուհետև դարձել վանական: 1517թ. հոկտեմբերի 31-ին Լյութերը Վիտենբերգի եկեղեցու դռներին փակցնում է կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված 95 թեզիսներ, որի պատճառով բանադրանքի է ենթարկվում: Նա ոչ միայն չի ներկայանում Վատիկան, այլ նաև հրապարակավ վառում է բանադրանքի վերաբերյալ թուղթը: Այս իրողությունը Գերմանիայի ազատագրության ազդանշան էր Հռոմի համար:


Մարտին Լյութերի և Ժան Կալվինի վարդապետության հիմքում ընկած էր այն գաղափարախոսությունը, որ մարդ փրկության կարող է հասնել միայն հավատի միջոցով: Վերականգնելով «Հավատում եմ, որովհետև անհեթեթ է» սկզբունքը, նրանք գերադասում են հավատքը բանականությունից: Մարտին Լյութերը բանականությունը համարում է հավատքի ճանապարհին կանգնած գլխավոր խոչընդոտ: Ռացիոնալ աստվածաբանությունը և սխոլաստիկական փիլիսոփայությունը, որոնք անզոր են ճանաչելու Աստծուն ոչ մի արժեք չունեն հավատացյալների համար:


Մյուս գաղափարն այն է, որ եկեղեցին չի կարող միջնորդ լինել մարդու և Աստծո միջև: Սկզբունքային տարբերություն չկա աշխարհիկ մարդկանց և հոգևորականների միջև:


Ըստ Լյութերի աշխարհը ոչ թե «լացի և թախիծի հովիտ» է, այլ ասվածային կամքի իրագործման վայր, ուր մարդը պետք է իրականացնի իր առաքելությունը, ճգնավորության փոխարեն, պետք է ընտանիք ունենա, տնտեսական գործունեությամբ զբաղվի:


Ի տարբերություն Մարտին Լյութերի, Ժան Կալվինը քարոզում էր «աշխարհիկ ասկետիզմ»՝ պահանջելով հրաժարվել երկրային հաճույքներից, զվարճություններից և խստորեն հետևել կրոնական բարոյականության պատվիրաններին: Շվեյցարիայում նրա քարոզչությունն այնքան տպավորիչ էր եղել, որ տեղի բնակիչները որոշել էին մի կողմ դնել բարձր կարգերը, դադարեցրել էին զվարճանալը, թղթախաղ խաղալը, լավ հագնվելը, երգելը և երաժշտություն լսելը:


Լյութերը պաշտպանում է մարդու կյանքի բացարձակ կողմնորոշման մասին տեսությունը: Մարդու փրկությունը կախված է Աստծուց, որովհետև նա ի սկզբանե կանխորոշել է յուրաքանչյուրի ճակատագրը, ոչ ոք ոչինչ ո՛չ կարող է իմանալ, ո՛չ էլ՝ փոխել: Կախված մարդու գործերի հաջող կամ անհաջող ընթացքից, նա կա՛մ «ընտրյալ» է, կա՛մ «անիծյալ»:


Գերմանիայում տեղի ունեցող Ռեֆորմացիոն շարժումը տարածվեց Եվրոպական այլ երկրներում՝ Նիդերլանդներում, ուր շարժումը վերաճեց ազգային-ազատագրական պատերազմի(1566-1608թթ.), Անգլիայում և Իսպանիայում, Ֆրանսիայում: Իտալիայում Ռեֆորմացիան քարոզվում էր Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից, սակայն այդպես էլ հեղափոխություն անել չհաջողվեց: Այնտեղից վերջին քարոզիչները վտարվեցին 1593թ.-ին:


Հռոմի կաթոլիկ եկեղեցու պայքարը Ռեֆորմացիայի դեմ


Ռեֆորմացիան մեծ հարված հասցրեց կաթոլիկ եկեղեցուն և դրա դեմ պայքարելու համար 1534թ. ստեղծվեց ճիզվիտների ուխտը, որը նաև կոչվում է Վատիկանի «սև գվարդիա»: Այդ ուխտի հիմնադիրը և առաջին գեներալը («սև պապը») իսպանացի ազնվական Իգնասիո Լոյալն էր, ում «Հոգևոր մարզանքներ» աշխատության մեջ շարադրված են ճիզվիտների (Հիսուսականների) գործունեության սկզբունքները: Նրանց սկզբունքը հանդիսացավ «նպատակը արդարացնում է միջոցները»-ը: Ճիզվիտները մեծ արտոնություններ ունեին՝ զբաղվում էին կրթությամբ և պատժիչ աշխատանքներով:


1542թ. հիմնվեց կենտրոնական հավատաքննչական դատարանը: Շարժման դեմ ուղղվեց նաև 1232թ.-ին ստեղծված ինկվիզիցիան:


Վերջաբան


Այսպիսով Ռեֆորմացիոն շարժումը տապալեց Սրբազան Հռոմեական կայսրության աշխարհակալական ծրագրերը: Առաջացավ քրիստոնեական եկեղեցու նոր ճյուղ՝ բողոքական եկեղեցին: Որոշ չափով փոփոխություններ տեղի ունեցան մարդկային մտածողության մեջ՝ բարձրացվեց անհատի դերը, փոխվեց կաթոլիկ եկեղեցու և նրա օրենքների հանդեպ վերաբերմունքը: Որոշ երկրներում քաղաքական իշխանությունը, որը գտնվում էր եկեղեցու ձեռքում, դանդաղ անցավ աշխարհիկ ուժերի ձեռքը:


Ռեֆորմացիոն շարժումը մեծ հետք թողեց, թե՛ հոգևոր և թե՛ աշխարհիկ կյանքում, սակայն տապալել կաթոլիկ եկեղեցուն այդպես էլ չհաջողվեց: Այն արյան գնով պահպանեց իր դիրքերը:


Աղբյուրներ՝ hy.wikipedia.org ,


http://deesim.blogspot.com/2013/04/blog-post_1.html ,





http://gevorgyan.info/index.php/hy/8-miak/75-reformacian :

Комментариев нет:

Отправить комментарий