среда, 1 апреля 2015 г.

Բարիքներ

Բարիքները  միջոցներն են, որոնք  բավարարում են  մարդու  պահանջմունքները:  Մարդու  պահանջմունքները  անսահմանափակ են, սակայն  պահանջմունքները  բավարարելու  բարիքները  սահմանափակ, այդ  պատճառով  մարդիկ  պետք է  սահմանափակեն  իրենց  պահանջմուքները:
 Բարիքները  լինում են  նյութական և  ոչ  նյութական:  Նյութական  բարիքներից են  հասարակական,  արտադրական  բարիքները, ոչ  նյութականը՝  անձնական,  հոգևոր  բարիքներն են:
Հասարակական  բարիքները այն բարիքներն են, որոնք  անհրաժեշտ ա  մարդուն  ապրելու  և  գոյատևելու համար:  Օրինակ  հասարակական  բարիքները հասարակության  համար  կառուցված  հասարակական  շենքերը՝  հիվանդանոցները,  խանութները….
Արտադրական  բարիքները, այն  բարիքներն են, որոնք  արտադրվում են  հասարակության  համար, և բարիքները սպառվում են  հասարակության  անդամենրի կողմից:
Ոչ  նյութական  բարիքները  հնարավոր չէ  գնել, դրանք   անձնական և հոգևոր  բարիքները են: Յուրաքանչյուր  մարդու էլ   գոյատևման  համար, բացի  նյութական  բարիքներից  անհրաժեշտ է  անձնական  և  հոգևոր  բարիքներ՝  սեր, հոգատարություն,  աջակցություն:

Բարիքները  լինում են  նաև  տնտեսական և  ոչ  տնտեսական:  Տնտեսական  բարիքները  տնտեսական  պահանջմուքները  բավարարելու  համար են:  Տնտեսականը  այն  բարիքներն են, որոնք  մենք  գնում ենք, իսկ ոչ  տնտեսականը՝  հոգևոր  բարիքներն են:  Օրինակ՝ մարդուն  անհրաժեշտ է  հագուստ, սնունդ, դա  տնտեսականն է, նաև  պետք է  սեր  և ուշադրություն, դա  ոչ տնտեսականն է:

Комментариев нет:

Отправить комментарий