четверг, 12 ноября 2015 г.

Մենք ենք մեր սարերը

<<Մենք ենք մեր սարերը>> ֆիլմում ներկայացված է այն ժամանակների գյուղում ապրող մարդկանց մտածելակերպը: Նրանց մոտ եղել է <<մի ընտանիք>> հասկացությունը, և այդ պատճառով ուրիշի անասուն մորթելը և հատկապես միասին կեր ու խում անելը չի համարվել գողություն: Բայց դա քաղաքում ապրող մարդկանց համար գողություն է եղել և ըստ օրենքի գողություն անողը պատիժ պետք է կրի:
Ըստ ինձ ոստիկան-քննիչը պարզապես չէր ճանաչում գյուղացի տղամարդկանց, այդ իսկ պատճառով փորձում էր գտնել մեղավորին և պատժի ենթարկել ըստ օրենքի: Շատ ուրախ եմ, որ ֆիլմի վերջում քաղաքից եկած ոստիկանը հասկացավ գյուղի <<օրենք>> ասվածը և փակեց գործը առանց որևէ մեկին պատժի ենթարկելու: Նա հասկացավ, որ գյուղում չկա գողություն ասվածը, գյուղում կա ընտանիք, սեր, հարգանք, հավատարմություն, մտերմություն, ընկերություն:

пятница, 28 августа 2015 г.

Առաջադրանք.



1.Աղջիկը սիրում էր տղային։

Գիտեր, որ նա ամենահմուտ ցլամարտիկն է։

Նա բոլորից լավ էր տիրապետում մուլետին, իսկ փայլատակող սուրը կարծես նրա ճկուն ձեռքի շարունակությունը լիներ։ Սակայն չնայած նա ամենաճկունն ու արագաշարժն էր, գեղեցիկն ու անվախը, այդպես էլ հռչակավոր մատադոր չդարձավ։

Մատադոր լինելու համար նրան պակասում էր ամենագլխավորը: Նա չէր կարողանում սպանել:



2. Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,

Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,

Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

3. բակլան քաշած ցանել-իր քմահաճույքով, ցանկացած

ձևով վարվել

անարգանքի սյունին գամել-հրապարակով խայտառակել,

քննադատել

Պրոկրուստյան մահիճ-չափ, որից այն կողմ անցնել չի կարելի`

պատժվում է

քոռ աչքից արտասուք-ժլատից փող

գլուխը գետին դնել-մեռնել

4. Դարձվածքը իմացածն ավելի արտասովոր և համեմատություններով ներկայացնելու ձև է: Դարձվածքը ունի իր հատուկ ոճը, որը տեքստերը դարձնում է ավելի հագեցած:

5.

1. մետասաներորդ ժամու- ուշացած, ուշացումով

2.մեկին բագին կանգնել-մեկին պաշտամունքի առարկա դարձնել

3.մինչև բերանը լեցուն բաժակ- մեծ դառնություն, ցավ պարունակող

4.ժամուն գալինքա՞ մի գողցերեմ-ի՞նչ մեծ հանցանք եմ արել

5. Քերթի ժամից էլ ընկնել, Քարահունջի պատարագից էլ-Միանգամից երկու բանի ետևից ընկնել, ու ոչ մեկին չհասնել

6. Հայկական ժամադրություն- ուշացում, ուշանալու սովորություն

7. աղջկան բազար- տղաների և աղջիկների հանդիպման վայր

8. ժամի դուռ ընկնել- մուրացկանություն անել

9. Ժամանակի վրա խաղալ- ժամանակը դիտավորյալ ձգել

10. աչքում մազ բուսնել-տանջանքներ կրել

11.բադան կապվել-պարսպի պես շարժվել

12. Նիսյա բազար անել- դատարկ խոսակցություն տանել

13. բազար քաշել- հրապարակ հանել

14.էժան չտնտեցնել-արժանին հատուցել

15.էլեշ պելեշ- աղմուկ, ժխոր

суббота, 18 июля 2015 г.

Փիլիսոփայություն



Ներածություն


Ռեֆորմացիան 16-րդ դարում Եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցած կրոնական հեղափոխություն է: Այն Հռոմի կաթոլիկ եկեղեցու և հումանիստական-աշխարհիկ գաղափարախոսությունների դեմ էր ուղղված: Ժամանակի ընթացքում շարժումը մեծ ծավալ ձեռք բերեց, քանի որ այն ոչ միայն կրոնական, այլև ազգային-ազատագրական շարժում էր՝ ընդդեմ Սրբազան Հռոմեական կայսրության: Գերմանիայում շարժման սկիզբ հանդիսացավ Եկեղեցու կողմից ինդուլգենցիաների՝ մեղքերի թողության մասին վկայագրերի վաճառքը:


Ռեֆորմացիոն շարժումը Գերմանիայում


Ռեֆորմացիայի գաղափարախոսությունները մշակել են Աստվածաբաններ, կրոնական գործիչներ Մարտին Լյութերը(1483-1546թթ.) և Ժան Կալվինը(1509-1564թթ.):


Մարտին Լյութերը սովորել է Էրֆուրտի համալսարանում, այնուհետև դարձել վանական: 1517թ. հոկտեմբերի 31-ին Լյութերը Վիտենբերգի եկեղեցու դռներին փակցնում է կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված 95 թեզիսներ, որի պատճառով բանադրանքի է ենթարկվում: Նա ոչ միայն չի ներկայանում Վատիկան, այլ նաև հրապարակավ վառում է բանադրանքի վերաբերյալ թուղթը: Այս իրողությունը Գերմանիայի ազատագրության ազդանշան էր Հռոմի համար:


Մարտին Լյութերի և Ժան Կալվինի վարդապետության հիմքում ընկած էր այն գաղափարախոսությունը, որ մարդ փրկության կարող է հասնել միայն հավատի միջոցով: Վերականգնելով «Հավատում եմ, որովհետև անհեթեթ է» սկզբունքը, նրանք գերադասում են հավատքը բանականությունից: Մարտին Լյութերը բանականությունը համարում է հավատքի ճանապարհին կանգնած գլխավոր խոչընդոտ: Ռացիոնալ աստվածաբանությունը և սխոլաստիկական փիլիսոփայությունը, որոնք անզոր են ճանաչելու Աստծուն ոչ մի արժեք չունեն հավատացյալների համար:


Մյուս գաղափարն այն է, որ եկեղեցին չի կարող միջնորդ լինել մարդու և Աստծո միջև: Սկզբունքային տարբերություն չկա աշխարհիկ մարդկանց և հոգևորականների միջև:


Ըստ Լյութերի աշխարհը ոչ թե «լացի և թախիծի հովիտ» է, այլ ասվածային կամքի իրագործման վայր, ուր մարդը պետք է իրականացնի իր առաքելությունը, ճգնավորության փոխարեն, պետք է ընտանիք ունենա, տնտեսական գործունեությամբ զբաղվի:


Ի տարբերություն Մարտին Լյութերի, Ժան Կալվինը քարոզում էր «աշխարհիկ ասկետիզմ»՝ պահանջելով հրաժարվել երկրային հաճույքներից, զվարճություններից և խստորեն հետևել կրոնական բարոյականության պատվիրաններին: Շվեյցարիայում նրա քարոզչությունն այնքան տպավորիչ էր եղել, որ տեղի բնակիչները որոշել էին մի կողմ դնել բարձր կարգերը, դադարեցրել էին զվարճանալը, թղթախաղ խաղալը, լավ հագնվելը, երգելը և երաժշտություն լսելը:


Լյութերը պաշտպանում է մարդու կյանքի բացարձակ կողմնորոշման մասին տեսությունը: Մարդու փրկությունը կախված է Աստծուց, որովհետև նա ի սկզբանե կանխորոշել է յուրաքանչյուրի ճակատագրը, ոչ ոք ոչինչ ո՛չ կարող է իմանալ, ո՛չ էլ՝ փոխել: Կախված մարդու գործերի հաջող կամ անհաջող ընթացքից, նա կա՛մ «ընտրյալ» է, կա՛մ «անիծյալ»:


Գերմանիայում տեղի ունեցող Ռեֆորմացիոն շարժումը տարածվեց Եվրոպական այլ երկրներում՝ Նիդերլանդներում, ուր շարժումը վերաճեց ազգային-ազատագրական պատերազմի(1566-1608թթ.), Անգլիայում և Իսպանիայում, Ֆրանսիայում: Իտալիայում Ռեֆորմացիան քարոզվում էր Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից, սակայն այդպես էլ հեղափոխություն անել չհաջողվեց: Այնտեղից վերջին քարոզիչները վտարվեցին 1593թ.-ին:


Հռոմի կաթոլիկ եկեղեցու պայքարը Ռեֆորմացիայի դեմ


Ռեֆորմացիան մեծ հարված հասցրեց կաթոլիկ եկեղեցուն և դրա դեմ պայքարելու համար 1534թ. ստեղծվեց ճիզվիտների ուխտը, որը նաև կոչվում է Վատիկանի «սև գվարդիա»: Այդ ուխտի հիմնադիրը և առաջին գեներալը («սև պապը») իսպանացի ազնվական Իգնասիո Լոյալն էր, ում «Հոգևոր մարզանքներ» աշխատության մեջ շարադրված են ճիզվիտների (Հիսուսականների) գործունեության սկզբունքները: Նրանց սկզբունքը հանդիսացավ «նպատակը արդարացնում է միջոցները»-ը: Ճիզվիտները մեծ արտոնություններ ունեին՝ զբաղվում էին կրթությամբ և պատժիչ աշխատանքներով:


1542թ. հիմնվեց կենտրոնական հավատաքննչական դատարանը: Շարժման դեմ ուղղվեց նաև 1232թ.-ին ստեղծված ինկվիզիցիան:


Վերջաբան


Այսպիսով Ռեֆորմացիոն շարժումը տապալեց Սրբազան Հռոմեական կայսրության աշխարհակալական ծրագրերը: Առաջացավ քրիստոնեական եկեղեցու նոր ճյուղ՝ բողոքական եկեղեցին: Որոշ չափով փոփոխություններ տեղի ունեցան մարդկային մտածողության մեջ՝ բարձրացվեց անհատի դերը, փոխվեց կաթոլիկ եկեղեցու և նրա օրենքների հանդեպ վերաբերմունքը: Որոշ երկրներում քաղաքական իշխանությունը, որը գտնվում էր եկեղեցու ձեռքում, դանդաղ անցավ աշխարհիկ ուժերի ձեռքը:


Ռեֆորմացիոն շարժումը մեծ հետք թողեց, թե՛ հոգևոր և թե՛ աշխարհիկ կյանքում, սակայն տապալել կաթոլիկ եկեղեցուն այդպես էլ չհաջողվեց: Այն արյան գնով պահպանեց իր դիրքերը:


Աղբյուրներ՝ hy.wikipedia.org ,


http://deesim.blogspot.com/2013/04/blog-post_1.html ,





http://gevorgyan.info/index.php/hy/8-miak/75-reformacian :

пятница, 3 июля 2015 г.

Առաջադրանք 6




Առաջադրանք 5

Ընտրեք ֆունկցիաԿոորդինակային հարթության վրա նշեք այդ ֆունկցիայիգրաֆիկին պատկանող տասը կետԳծեք ֆունկցիայի գրաֆիկը:
f(x)=x²-4
x=(-4,-2,-1,0,0.5,0.7,1.4,2,2.7,3)
f(-4)=12
f(-2)=0
f(-1)=-3
f(0)=-4
f(0.5)=-3.75
f(0.7)=-3.51
f(1.4)=-2.04
f(2)=0
f(2.7)=3.29
f(3)=5

MY FUTURE PROFESSION



The most important problem is to choose profession for person.Everything is pending from right decision.Often the parents do not agree with the opinion of his sons and daughters.The profession must be lovely.I think that everyone have to decide that problem himself.I like profession of interpreter.I want to know turkish well,because I can be useful for my people.I can write works obout in 1915 of genocide histories events.Many people in Turkey have distorted picture about the events a century ago.

SPORT AND GAMES

The sport has important role in our life.It become us more active,give us energy and the positive mood.Sports promote the well-being of ony improvement.In our country part of the population is aware of the importance of sports.Everyone should be involved in sports,every day this allows our body stronger.The games and dance are part of the sport.I especially like the big tennis,swimming,figure starking I gvew up.I would like to do dancing.

четверг, 2 июля 2015 г.

Առաջադրանք 4

Եթե 1րոպեում մուտքագրում եմ 35 տառ քանի՞ տառ կմուտքագրեմ


, 7ր, 8ր, 12ր, 15 րոպեում
Ժամանակը նշանակենք x-ով, մուտքագրած սիմվոլների քանակը  y-ով:

y=35x

x=5
y=35* 5= 175
x=7                        
y=35*7= 245
x=8
y= 35*8=280
x=12
y=35*12=420
x=15
y=35*15=525

четверг, 7 мая 2015 г.

«Ռոկոկո ոճ»


Տղամարդկանց հագուստ

Обязательной принадлежностью мужского костюма была белоснежная рубашка из тонкого полотна с пышными кружевными манжетами и разрезом, спереди украшенным кружевными оборками — «жабо».
Поверх рубашки надевали «весту» — узкую распашную куртку из яркой шелковой ткани с вышивкой с узкими длинными рукавами, которые не сшивались, а скреплялись по локтевому шву в нескольких местах. Эта куртка застегивалась впереди на талии до середины груди, открывая жабо. 

 Տղամարդկանց հագուստի մեջ պարտադիր էր ձյունաճերմակ վերնածշապիկները բարակ կտորից կարված: Ուռած ժանյակաձև մանժետները և դիմացից ժանյակով զարդարված, այն կոչվում էր ժաբո: Վերնաշապիկի վրայից հագնում էին նեղ գրկած բաճկոն կապված մետաքսե վառ կտորներից
Արմունկների մասը ընդգծված էր: Բաճկոնը դիմացից պարտադիր կոճկվում էր մինչև ժաբո



Женский костюм
Կանանց հագուստ

Женщина в костюме эпохи рококо напоминала изящную фарфоровую статуэтку. Силуэт костюма ярких и светлых тонов был очень женственным и подчеркивал нежность хрупких плеч, тонкую талию и округлость бедер.
Женщины носили нижнюю сорочку, корсет и «фижмы» — облегченный каркас, на котором юбка лежала свободно, падая широкими складками. Фижмы, а во Франции «панье», делали из ивовых прутьев или китового уса.

Կինը ռոկոկոի ժամանակաշրջանի հագուստով հիշացնում էր հիասքանչ ճենապակյա արձանիկի: Ուրվագիծը կոստյումի վառ և բաց երանգներով եղել է շատ կանանցի և ընդգծում էր նրբությունը ուսերի, բարակ մեջքը և ազդրերի կլորությունը

Կանայք կրում էին ներքնա վերնաշապիկ, կորսետ և «ֆիժմեք»- հեշտացրած կարկաս, որի վրա կիսաշրջազգեստը ազատ էր նստեցված, ընկնելով լայն ծալքերով: Ֆիժմեքը, իսկ Ֆրանսիայում «պանյե», արվում էին ուռենու ճյուղերից կամ կետի բեղերից:​

Հայկ Խաչատրյան

Գիրքը ընդհանուր հաճելի ու հետաքրքիր էր: Ինձ այդքան էլ  դուր չեկավ Քշմորը,որովհետև գրողը շատ էր մանրանում իր պատմության մեջ: Կարելի էր գրել սեղմ ու հստակ և ավելի ռեալ: Իհարկե կան մասեր, հատվածներ, որոնք շատ դուրս եկան, վերջին մասում էլ հուզվեցի:
Անցնեմ <<Սոսյաց անտառ>>-ին: Ինչ վերաբերվում է գրքի այդ մասին ամեն ինչ հետաքրքիր էր: Հիմնականում տպավորվեցին Սոսիի և կաղնու մասին գրված ավանդազրույցները:
Գրքից ավելի շատ հավանեցի <<Հայկական տեղազանա պարում>> թեման, որտեղ գրված էին բոլոր հայկական քաղաքներն ըստ այբուբենի: Դրանք շատ մեծ հաճույքով էի կարդում, չնայած մնացածն էլ, բայց այս թեման շատ հայրենասիրական էր ու ինձ թվում է ամեն հայ էլ ինչպես,որ ես մեծ հաճույքով կկարդա:
Ուրախ եմ, որ կարդացի այս գիրքը ու կփնտրեմ այս գրքի նման գրքեր, որպեսզի կարդամ:

среда, 1 апреля 2015 г.

Բարիքներ

Բարիքները  միջոցներն են, որոնք  բավարարում են  մարդու  պահանջմունքներըՄարդու  պահանջմունքները  անսահմանափակ են, սակայն  պահանջմունքները  բավարարելու  բարիքները  սահմանափակ, այդ  պատճառով  մարդիկ  պետք է  սահմանափակեն  իրենց  պահանջմուքները:
 Բարիքները  լինում են  նյութական և  ոչ  նյութականՆյութական  բարիքներից են  հասարակականարտադրական  բարիքները, ոչ  նյութականը՝  անձնականհոգևոր  բարիքներն են:
Հասարակական  բարիքները այն բարիքներն են, որոնք  անհրաժեշտ ա  մարդուն  ապրելու  և  գոյատևելու համարՕրինակ  հասարակական  բարիքները հասարակության  համար  կառուցված  հասարակական  շենքերը՝  հիվանդանոցներըխանութները….
Արտադրական  բարիքները, այն  բարիքներն են, որոնք  արտադրվում են  հասարակության  համար, և բարիքները սպառվում են  հասարակության  անդամենրի կողմից:
Ոչ  նյութական  բարիքները  հնարավոր չէ  գնել, դրանք   անձնական և հոգևոր  բարիքները են: Յուրաքանչյուր  մարդու էլ   գոյատևման  համար, բացի  նյութական  բարիքներից  անհրաժեշտ է  անձնական  և  հոգևոր  բարիքներ՝  սեր, հոգատարությունաջակցություն:

Բարիքները  լինում են  նաև  տնտեսական և  ոչ  տնտեսական:  Տնտեսական  բարիքները  տնտեսական  պահանջմուքները  բավարարելու  համար են:  Տնտեսականը  այն  բարիքներն են, որոնք  մենք  գնում ենք, իսկ ոչ  տնտեսականը՝  հոգևոր  բարիքներն են:  Օրինակ՝ մարդուն  անհրաժեշտ է  հագուստ, սնունդ, դա  տնտեսականն է, նաև  պետք է  սեր  և ուշադրություն, դա  ոչ տնտեսականն է:

Իմ անձնական սպառողական զամբյուղը

Շաբաթվա աշխատանքային օրերին՝

Արթնանում եմ  և  դպրոց  գալիս  տաքսիով-600դր
Նախաճաշում եմ դպրոցում-600դր
Տուն  վերադառնում եմ  հաճախ  ոտքով, երբեմն  նաև տաքսիով-600դր

Հանգստյան  օրերին՝
Շաբաթ  օրերը  սովորաբար  այցելում են  քրոջս  երթուղայինով-200
Ընկերուհիներով  այցելում ենք  թատրոն, կինոթատրոն կամ այլ ժամանցի վայր-3000դր

Ամսվա մեջ  մեկ անգամ  գնում եմ  գնումների,  գնելու անհրաժեշտ հիգիենայի  պարագաները-13000
Ամսվա մեջ  երկու անգամ  այցելում եմ կինոթատրոն-1500
Վճարում եմ  դպրոցի  ամսեկան վարձը-13000դր
Ծնունդ, կնունք ամսվա կտրվածքով մեկ-երկու անգամ-6000դր

Ամսվա  ծախսերը ընդհանուր կազմում է  58,200

пятница, 27 марта 2015 г.

Գրական խաղ բոդլերյան մոտիվներով

- Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՝, հանելուկ- մարդ, հո՞րդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:
Մորս
- Բարեկամների՞դ:
Նրանց նույնպես
- Հայրենի՞քդ:
Այո
- Գեղեցի՞կը:
Նայած ինչի գեղեցիկը
- Ոսկի՞ն:
Նախընտրում եմ սպիտակ  Ոսկին

-Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական:
չգիտեմ:

Էկոլոգիա.նախագիծ

Ածուխ.

Ածուխը երեք հիմնական վառելիքներից ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և միևնույն ժամանակ ամենավտանգավորն է շրջակա միջավայրի համար: Ածխի այրումից մթնոլորտում առաջանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժեղացմանը, գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը: Ածխի հանումը հանքերից կատարվում է երկու եղանակով՝ բաց և ստորգետնյա: Ստորգետնյա եղանակով մարդիկ փորում են գետինը, իսկ գետնի տակ առաջանում են դատարկություններ, որը ժամանակի ընթացքում փլուզման պատճառ է դառնում: Բաց եղանակով մարդիկ ածուխ են հանում այն ժամանակ, երբ ածուխը գտնվում է շատ խորը: Այս դեպքում մարդիկ ստիպված փորում են և հանում հողի վերին շերտը: Ածխի պաշարները կբավականեցնեն մարդկությանը 400 տարի:

Նավթ.

Նավթը համարվում է ամենակարևոր վառելիքային ռեսուրս, քանի որ նավթի վերամշակումից ստանում են ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտների համար վառելանյութ: Նավթը արդյունահանում են և ծովի հատակից և երկրի կեղևում գտնվող նավթածին շերտերից: Նավթ արդյունահանելու համար մարդիկ փորում են հորատանցքեր, որպեսզի հասնեն նավթին: Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում և դրա համար անհրաժեշտ է լինում փորել մի քանի կիլոմետրանոց հորատանցքեր: Ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի վիթխարի ճնշման տակ: Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքնուրույն վեր է բարձրանում և շատրվանում: Նավթը տեղափոխվում է նավթամուղներով և նավերով: Դա վտանգավոր է, քանի որ լինում են դեպքեր, երբ նավեր են շրջվում, կամ նավթամուղն է վնասվում և օվկիանոսի ջուրը աղտոտվում է: Նավթ արտահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, իսկ ներկայիս նավթի պաշարները կբավականեցնեն 40 տարի:

վառելիք օգտագործելու դեպքում կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, մինչև 20%:

Բնական գազ.

Բնական գազը ամենամաքուր, ամենահարմար, օգտագործելու համար հարմար վառելանյութ է: Բնական գազով հարուստ է Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ և այլ երկրներ: Բնական գազը տեղափոխում են խողովակաշարով, քանի որ այլ ելք չկա, իսկ հեռվում գտնվող երկրներին անհնար է գազ մատակարարել, որովհետև այդքան մեծ հողովակաշար հազիվ թե կառուցվի: Բնական գազը շատ մեծ դեր ունի կենցաղում և արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Այն նաև օգտագործվում է մետաղամշակման ոլորտում: Բնական գազը,
որպես ավտոմեքենային վառելիք սկսել է մեծ դեր ունենալ, քանի որ այն ավելի էժան է քան բենզինը, և էկոլոգիապես մաքուր: Ապացուցված է, որ երբ մեքենաները աշխատում են գազով, ավելի քիչ է աղտոտում օդը քան բենզինը: Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք օգտագործելու դեպքում կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, մինչև 20%:

Խորխե Լուիս Բորխես

Համամիտ եմ Խորխե Լուիս Բորխեսի հետ, որ հիմա մարդիկ ապրում են չզգալով, իրոք չենք տեսնում, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Ճիշտ է  հիմա բոլորի զգացմունքները բթացել են, բոլորը նույն մարդիկ եմ դարձել, նույն խոսքերը և այլն: Եզրահանգում. մարդն իմ կարծիքով եզրահանգում է անում այն ժամանակ, երբ ինչ-որ բանի շուրջ որոշման են գալիս: Ես չգիտեմ այդ բառն ինչպես կարելի է բացատրել, քանի որ այդ բառով արդեն ամեն ինչ ասված է Չեմ կարող ասել, թե ինչ նկատի ունի հեղինակը, բայց իմ անունից կասեմ մենք ամեն ինչին մակարեսորեն ենք նայում: Մարդկանց համար մտածելն իրոք բավականին ծանր է դարձել : Մարդիկ ալարում են մտածեն, հոգնում են մտածելուց, որը տանում է վատ բաների:

Մարդը և նրա ապրելու միջավայրը

1.Ստանալով Էկոլոգիական գիտելիքները մենք կարող ենք պահպանել մեր շրջակա միջավայրը ևպայքարել բնությունը աղտոտողների դեմ: Տարիների ընթացքում տեխնոլոգիաները և գործարաններըզարգացան դրանց հետ ավելացան նաև արտադրական թափոնները, որպեսզի մարդիկ պայքարեն դրադեմ ստեղծվեց «Էկոլոգիա» գիտությունը:

2. Մարդիկ ապրում են կիսա-աղտոտված միջավայրում: Մեգապոլիսները սակավ են կանաչտարածքներից: Մի կողմից էլ՝ ավտոմեքենաների և գործարանների արտադրական ծուխը: Մարդիկազդում են բնության վրա նաև աղբ թափելով և գետերի, լճերի, օվկիանոսների, ծովերի ջրերըաղտոտելով: Կանաչ տարածքները վերացնելով և դրա տեղը՝ տներ սարքելով:
Բնական պաշարները մարդիկ օգտագործելով հագնվում են, սնվում  և առօրյա օգտագործման իրեր ենպատսրաստում: Իսկ ձեռներեցները բնության բարիքները վաճառելով հարստանում են

4.  Ապագայում մեզ սպասվում է հետևյալը՝  ավելի զարգացած, կանաչապատ, հարուստ ու մաքուրէլոլոգիա կամ թափոններով լեցուն, չորացած ու հիվանդություններով լի մոլորակ: